Հայտնի է, երբ կկայանա ԱԱ-2022-ի անցումային խաղերի վիճակահանությունը

ԱԱ-2022-ի եզրափակչին մասնակցելու իրավունքի համար անցումային խաղերի վիճակահանությունը կկայանա նոյեմբերի 26-ին Ցյուրիխում: Մեկնարկը Երևանի ժամանակով 20:00-ին է:

Անցումային խաղերին կմասնակցի խմբերում երկրորդ տեղը զբաղեցրած 10 թիմ, ինչպես նաև Ազգերի լիգայի խմբերի հաղթող թիմերից լավագույն արդյունք ցույց տված 2 հավաքականններ, որոնք չկարողացան ընտրական փուլի լաավագույնը ճանաչվել:

Արդեն հայտնի է, որ անցումային խաղերին կմասնակցեն Ռուսաստանի և Շոտլանդիայի հավաքականները:

Անցումային խաղերը կկայանան գարնանը. կիսաեզրափակիչները կկայանան մարտի 24-25-ը, իսկ եզրափակիչները՝ մարտի 28-29-ը: