Եվրո-2020․ Անգլիան կխաղա Գերմանիայի, Պորտուգալիան՝ Բելգիայի հետ․ 1/8 եզրափակչի բոլոր զույգերը

Եվրոպայի 2020 թվականի առաջնությունում այսօր՝ հունիսի 23-ին, կայացել է խաղային 13-րդ օրը, որի ընթացքում հայտնի են դարձել փլեյ-օֆֆ փուլի բոլոր մասնակիցները։ Հաջորդ փուլ է դուրս եկել 16 թիմ, ձևավորվել են հետևյալ զույգերը։

1/8 եզրափակչի բոլոր զույգերն ու խաղացանկը

Հունիսի 26, 20:00․ Ուելս — Դանիա («Ամստերդամ-Արենա», Նիդերլանդներ)

Հունիսի 26, 23:00․ Իտալիա — Ավստրիա («Ուեմբլի», Լոնդոն)

Հունիսի 27, 20:00․ Նիդերլանդներ — Չեխիա («Պուշկաշ Արենա», Բուդապեշտ)

Հունիսի 27, 23:00․ Բելգիա — Պորտուգալիա («Օլիմպիկո դե Սևիլիա – Լա Կարտուխա», Սևիլիա)

Հունիսի 28, 20։00․ Խորվաթիա — Իսպանիա («Պարկեն», Կոպենհագեն)

Հունիսի 28, 23:00․ Ֆրանսիա — Շվեյցարիա (Ազգային մարզադաշտ, Բուխարեստ)

Հունիսի 29, 20:00․ Անգլիա — Գերմանիա («Ուեմբլի», Լոնդոն)

Հունիսի 29, 23:00․ Շվեդիա — Ուկրաինա («Հեմդեն Պարկ», Գլազգո)

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: