Լոնդոնյան ակումբը հետաքրքրված է Յուվենտուսի ֆուտբոլիստի ծառայութուններով

«Յուվենտուսի» կիսապաշտպան Ուեսթոն Մաքքենին կարող է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում։

«Տոտենհեմը» աշխատում է ԱՄՆ-ի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վրա, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Ակումբի մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին լավ ծանոթ է Մաքքենիին. հենց նա է կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքել «Յուվենտուսում», երբ նա աշխատում էր թուրինյան ակումբում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվեն» կարող է վաճառել Մաքքենիին, որպեսզի կարողանա բարձր աշխատավարձ առաջարկել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային։