Չավին իր համաձայնությունն է տվել Բարսելոնայի կիսապաշտպանի հետ պայմանագրի երկարաձգմանը

«Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Չավին հավանություն է տվել կիսապաշտպան Գավիի հետ պայմանագրի երկարաձգմանը, Twitter-ում գրել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նրա խոսքով՝ «կապտանռնագույնների» ղեկավարությունը պատրաստ է մտնել Գավիի նոր պայմանագրի շուրջ բանակցությունների վերջնական փուլ։

«Բարսելոնան» 17-ամյա կիսապաշտպանին առաջարկում է ամեն մրցաշրջանում աշխատավարձի բարձրացում, ֆուտբոլիստը հետաքրքրված է այդ տարբերակով։ Չավին ևս հավանություն է տվել Գավիի հետ նոր պայմանագիր կնքելու ակումբի ծրագրին:

Այս մրցաշրջանում Գավին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 14 խաղ։ Հոկտեմբերին նա դարձավ ամենաերիտասարդ խաղացողը, ով հանդես է եկել Իսպանիայի հավաքականի կազմում (17 տարեկան 62 օրական)։