Հայտնի է՝ որ ակումբն է ֆավորիտ համարվում Ադեյեմիի տրանսֆերային մրցավաքում

Դորտմունդի «Բորուսիան» ֆավորիտ է համարվում «Ռեդ Բուլ Զալցբուրգի» հարձակվող Կարիմ Ադեյեմիի տրանսֆերային մրցավաքում։ Ակումբի ղեկավարները ցանկանում են, որ գերմանացի խաղացողը փոխարինի Էրլինգ Հոլանդին, ով, ամենայն հավանականությամբ, կլքի ակումբը հաջորդ ամառ:

Երիտասարդ գերմանացի հարձակվողին հավակնում են նաև ՊՍԺ-ն, Մադրիդի «Ռեալը», «Աթլետիկոն», «Լիվերպուլը» և «Բարսելոնան»:

Todofichajes-ը հայտնում է, որ Ադեյեմին պատրաստ է ընտրություն կատարել հօգուտ դորտմունդցիների, քանի որ հենց գերմանական թիմում է նրան երաշխավորված տեղ հիմնական կազմում։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 20 միլիոն եվրո: