Արսենալը պատրաստվում է խառնել Բարսելոնայի ծրագրերը

«Արսենալի» ղեկավարությունը մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգին։

Sky Sports-ը հայտնում է, որ լոնդոնցիները մտադիր են խառնել «Բարսելոնայի»՝ անգլիացի խաղացողին ձեռք բերելու ծրագրերը։ Տրանսֆերով հետաքրքրված է «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան, ով Ստերլինգի հետ աշխատել է «Մանչեսթեր Սիթիում»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ստերլինգը դադարեցրել է «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագիրը երկարաձգելու բանակցությունները, քանի որ ցանկանում է հստակեցնել՝ թիմի կարևոր մա՞սն է կազմում, թե՝ ոչ։

Ընթացիկ մրցաշրջանում Ստերլինգը բոլոր մրցաշարերում մասնակցել է 15 հանդիպման, դարձել 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։