Իտալական գրանդը շարունակում է հետաքրքրվել վրացի ֆուտբոլիստի ծառայություններով

«Միլանը» շարունակում է հետևել «Ռուբինի» կիսապաշտպան Խվիչի Կվարացխելիայի առաջընթացին և ծրագրում է վրացի ֆուտբոլիստին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ պայմանագրի առաջարկ անել։

Calciomercato-ի փոխանցմամբ՝ Կվարացխելիայի խաղին հետևում է իտալական գրանդի տնօրեն Պաոլո Մալդինին։

Սպասվում է, որ տրանսֆերի արժեքը կկազմի 15 մլն եվրո։

Կվարացխելիան 20 տարեկան է, այս մրցաշրջանում նա մասնակցել է ՌՊԼ-ի 12 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։