Մադրիդի «Աթլետիկոն» կարող է ուժեղացնել կազմը «ՌԲ Լայպցիգի» տաղանդավոր կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայիի միջոցով , հայտնում է BILD-ը։
Աղբյուրի համաձայն՝ երիտասարդ կիսապաշտպանով լրջորեն հետաքրքրված է մադրիդյան ակումբը։
Հաղորդվում է նաև, որ հունգարացու պայմանագրում 60 միլիոն եվրոյի չափով փոխհատուցման կետ կա։
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում հունգարացի ֆուտբոլիստը անցկացրել է 10 հանդիպում, որոնցում կարողացել է խփել երեք գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։