Սիրտս և հոգիս գիտեին, որ այս օրը գալու է․ Ալվեշ

Պաշտպան Դանի Ալվեշը, մեկնաբանելով իր վերադարձը «Բարսելոնա», դիմել է կատալոնական ակումբի երկրպագուներին։

«Ես խելագարի պես պայքարեցի գրեթե հինգ տարի, որպեսզի դա տեղի ունենա: Ես չգիտեի, որ վերադառնալն այդքան դժվար կլինի և որ այդքան երկար ժամանակ կպահանջվի, բայց սիրտս և հոգիս գիտեին, որ այս օրը գալու է:

Ես տուն եմ վերադառնում, որտեղից ոչ մի տեղ չեմ գնացել։ Ինչպես ասացի, ես ձեզնից մեկն եմ։ Չգիտեմ, թե որքան կտևի այս երազանքը, բայց ճանապարհը հավերժ կլինի:

Կհանդիպենք շուտով ինձ համար ամենահմայիչ վայրում։ Ես կունենամ նույն ոգևորությունը, ինչպես առաջին անգամն էր, և նույն ցանկությունը` օգնելու, որ ակումբը նորից դառնա աշխարհում լավագույնը: Ես վերադառնում եմ տուն», – գրել է 38-ամյա բրազիլացին։