Ռոնալդուն գոլից հետո շնորհավորել է Բենզեմային ու գրկել նրան՝ հանդերձարան գնալիս

Պորտուգալիայի և Ֆրանսիայի հավաքականները ոչ-ոքի՝ 2-2 հաշվով են ավարտել Եվրո-2020-ի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումը։

Հանդիպման հաշիվը բացել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման ընդմիջումից առաջ հավասարեցրել է այն։

Ռոնալդուն շնորհավորել է Մադրիդի Ռեալում իր նախկին խաղընկերոջը՝ հավաքականի կազմում վերջին 6 տարվա մեջ խփած առաջին գոլի առթիվ։

Ռոնալդուն շնորհավորում է Բենզեմային՝ հավաքականի կազմում 2015-ից ի վեր խփած առաջին գոլի առթիվ

Ընդմիջումից առաջ՝ հանդերձարան տանող ճանապարհին, Ռոնալդուն և Բենզեման գրկախառնվել են, ինչպես նաև փոխանակվել մարզաշապիկներով։

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: