Հայտնի են Անգլիայի Պրեմիեր լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզչի և ֆուտբոլիստի անունները

Պրեմիեր լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը:

29-ամյա եգիպտացին դարձել է 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Լավագույն մարզիչ է ճանաչվել «Չելսիի« գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը:

Տուխելի գլխավորությամբ «ազնվականները» 4 խաղում տարել են 4 հաղթանակ և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականը: