Կասիլյասը նշել է, թե ով է Չեմպիոնների լիգայում ֆավորիտ

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Իկեր Կասիլյասը խոսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտների մասին:

Կարծում եմ «Ռեալն» ունակ է նվաճելու գավաթը: Այս մրցաշարում «Ռեալը» բոլորից հաջող է հանդես գալիս: Սակայն նրանք սկսել են թիմը կառուցել երիտասարդ խաղացողների վրա:

Այս տարվա խաղարկությունը ունի 4-5 ֆավորիտ, որոնցից կառանձնացնեմ «Բավարիային»: Գերմանական ակումբը ֆանտաստիկ ֆուտբոլ է ցուցադրում, ինչպես ՉԼ-ում, այնպես էլ ներքին առաջնությունում: