Վրաստանի հավաքականի կիսապաշտպան Խվիչա Կվարցխելիան Շվեդիայի դեմ հաղթական հանդիպումից հետո կիսվել է տպավորություններով:
«Կարծում եմ սա իմ կարիերայի լավագույն խաղն էր: Սա պրոֆեսիոնալ մակարդակում իմ առաջին դուբլն էր: Ակումբային ֆուտբոլում ևս չէի հասել նման հաջողության:
Այսպիսի հզոր մրցակցին հաղթելը պարզապես հիանալի է: Ավելի ուրախ եմ այս կապակցությամբ, քան խփածս 2 գոլերի»,- ասել է 20-ամյա ֆուտբոլիստը:
Վրաստանը ԱԱ2022-ի որակավորման փուլում 2-0 հաշվով հաղթել էր Շվեդիային: