Մադրիդի «Ռեալի» և ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Խեսե Ռոդրիգեսը խոսել է, Կիլիան Մբապեի «Ռեալ» տեղափոխության մասին:
«ՊՍԺ-ում Կիլիանն ինձ ասում էր, որ մի օր տեղափոխվելու է Մադրիդ: Չգիտեմ, թե դա երբ կլինի 1,2, թե 3 տարուց, բայց կլինի:
Իրավիճակը պարզ չէ: Ֆուտբոլում ամեն օր անակնկալներ են լինում: Այնուամենայնիվ վստահ եմ` Մբապեն տեղափոխվելու է «Ռեալ»:
Իսպանացի ֆուտբոլիստը փարիզյան ակումբի կազմում հանդե է եկել 2016-2020 թվականներին: