Պույոլը կարող է վերադառնալ Բարսելոնա

«Բարսելոնայի» նախկին ավագ Կառլես Պույոլը հնարավոր է վերադառնա ակումբ և զբաղեցնի ղեկավար պաշտոն:

Նրա վերդարձով հետաքրքված են Ժոան Լապորտան և Չավին: Ինքը` Պույոլը ևս ցանկություն ունի, սակայն նախընտրում է ունենալ այնպիսի լիազորություններ, որոնցով կարող է ազդել որոշումների ընդունման վրա:

Նշվում է, որ լեգենդար պաշտպանը կարող է զբաղեցնել ակումբի տեխնիկական քարտուղարի պաշտոնը: Դրա հետ մեկտեղ նա վստահաբար չի հայտնվի թիմի մարզչական շտաբում: