Դե Բրույնե. Գվարդիոլան չէր կարողացել վերլուծել Յունայթեդի տակտիկան

«Մանչեսթեր Սիթիի» կիսպաշտպան Կևին դե Բրույնեն հետաքրքիր պատմություն է պատմել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղից առաջ թիմի տակտիկական պատրաստության մասին:

«Հերթական խաղից մեկ օր առաջ մենք տակտիկական պատրաստության աշխատանք ենք տանում ` վերլուծելով մրցակցի խաղը: Հերթական այդպիսի պատրաստության ժամանակ Գվարդիոլան ասեց, որ չգիտենք, թե ինչպես նրանք կխաղան: Ամեն բան կերևա խաղի ընթացքում: Եվ մենք ավարտեցինք աշխաատանքն ընդամենը 10 րոպեոում:

Գրեթե միշտ Պեպը նախօրոք պատրաստած տակտիա է ունենում, բայց այդ օրն ասաց, թե պարզ չէ «Յունայթեդը» 5, թե 4 պաշտպանով կխաղա: Կիսպաշտպանության կենտրոնում կկիրառի «ռոմբ», թե կխաղա 3 հարձակվողական կիսապաշտպանով:

Այդ խաղում «Սիթին» առավելության հասավ 2-0 հաշվով: