Սկոտի Պիպեն. Ես նույնքան մեծ խաղացող եմ եղել, որքան Ջորդանը

«Չիկագո Բուլսի» լեգենդար բասկետբոլիստ Սկոտի Պիպենը GQ-ին տված հարցազրույցում նշել է, որ նա Մայքլ Ջորդանից թույլ չի եղել:

«Ցանկանում եմ հստակություն մտցնել, որպեսզի մարդիկ իմանա, որ ես նույնքան մեծ խաղացող եմ եղել, որքան Մայքլ Ջորդանը:

Պարզապես բանը նրանում է, որ միայն մեկ բասկետբոլիստ կարող է առժանանալ MVP-ի: Միայն սա ուրիշ ոչինչ»,- ասել է 56-ամյա բասկետբոլիստը:

Պիպենը NBA-ի 6-ակի հաղթող է: «Չիկագոյում» նա եղել է լեգենդար Մայքլ Ջորդանի թիմակիցը: