«Աստոն Վիլայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը կիսվել է տպավորություններով.
«Աստոն Վիլան» անգլիական ֆուտբոլում հարուստ պատմություն և ավանդույթներ ունեցող ակումբ է: Հպարտ եմ, որ դարձել եմ նրա գլխավոր մարզիչը:
Խոսելով ակումբի ղեկավարության հետ ` հասկացա որքան հավակնոտ են նրանց պլանները, ակումբի վերաբերյալ: Անելու եմ ամեն բան, որպեսզի հասնենք այն նպատակներին, որոնց ձգտում ենք:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր կապված են եղել «Ռենջերսի» հետ: Շնորհակալ եմ ինձ այդ ակումբը մարզելու հնարավորություն ընձեռնելու համար»,- ասել է Ջերարդը: