Մոնակոն Գոլովինի համար 40 մլն եվրո է պահանջում

«Էվերտոնը» հետաքրքրված է «Մոնակոյի» կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինով:

Ռուս ֆուտբոլիստին իր թիմում անձամբ ցանկանում է տեսնել մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը:

Ֆրանսիական ակումբը 40 մլն եվրո է պահանջում 25-ամյա ֆուտբոլիստի դիմաց, սակայն «Էվերտոնի» համար այս գումարը կարող է շատ մեծ համարվել:

Գոլովինն այս մրցաշրջանում մասնակցել է 16 հանդիպման` դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: