Յունայթեդն առաջինն է ֆրանսիացի պաշտպանի համար պայքարում

«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է «Սևիլիայի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ժյուլ Կունդեին ձեռք բերելուն:

Մանկունյական ակումբը ցանկանում է տրանսֆերն իրականացնել ձմեռային պատուհանի ընթացքում:

Իսպանական AS-ի փոխանցմամբ 22-ամյա պաշտպանի համար պայքար են մղում նաև «Չելսին» և «Բարսելոնան», սակայն «Յունայթեդի» շանսերն ավելի մեծ են գնահատվում: