Յունայթեդի դարպասապահը ցանկանում է հեռանալ

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դին Հենդերսոնը մտադրված է հեռանալ ակումբից:

Անգլիացի դարպասապահը պարտվում է Դավիդ դե Խեաի հետ մրցակցությունը: Հենդերսոնն այս մրցաշրջանում 1 անգամ է դուրս եկել մեկնարկային կազմ` Անգլիայի լիգայի գավաթի շրջանակում:

24-ամյա ֆուտբոլիստը դեմ չէ հեռանալ հունվարին, բայց «կարմիր սատանաները» չեն պատրաստվում նրան բաց թողնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Հենդերսոնը տարբերակ ունի տեղափոխվել «Նյուքասլ»: