ԵՎՐՈ-2020. Ֆրանսիան չկարողացավ ռևանշի հասնել Պորտուգալիայի նկատմամբ՝ 2-2 (տեսանյութ)

Ավարտվեց ԵՎՐՈ-2020-ի խմբային փուլը: Հայտնի են փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները:

Մահվան՝ F խմբում մրցեցին Գերմանիան ու Հունգարիան, Պորտուգալիան ու Ֆրանսիան: Գերմանիան փրկվեց Հունգարիայի դեմ խաղում ու կշարունակի պայքարը՝ 2-2: Նույն հաշիվը գրանցվեց նաև Պորտուգալիայի ու Ֆրանսիայի մրցավեճում: Աշխարհի գործող չեմպիոնը չկարողացավ վրեժխնդիր լինել նախորդ Եվրոյի եզրափակչում կրած պարտության դիմաց: Դուբլերի հեղինակներ դարձան Կրիշտիանու Ռոնալդուն ու Կարիմ Բենզեման: Խփած գոլերով Ռոնալդուն հավասարվեց հավաքականների շրջանակում պատմության լավագույն ռմբարկու Ալի Դաեին, դարձավ նաև մեկ այլ ռեկորդի հեղինակ: 

Այսպիսով, F խմբում 5 միավորով հաղթեց Ֆրանսիան, 4-ական միավոր վաստակեցին Պորտուգալիան ու Գերմանիան: Այս թիմերը շարունակում են պայքարը փլեյ-օֆֆում, իսկ Հունգարիան վաստակած 2 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը:

1/8 եզրափակչում ձևավորվեցին հետևյալ զույգերը.

Բելգիա-Պորտւգալիա, Իտալիա-Ավստրիա, Խորվաթիա-Իսպանիա, Նիդերլանդներ-Չեխիա, Ուելս-Դանիա, Գերմանիա-Անգլիա, Ֆրանսիա- Շվեյցարիա, Շվեդիա-Ուկրաինա:

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում:

Տես նաև