Կոնտեն արգելել է ֆուտբոլիստներին ծանր սնունդ օգտագործել

Լոնդոնի «Տոտենհեմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մի շարք նորամուծություններ է արել թիմում:

Մարզումներից հետո նա որոշ ֆուտբոլիստների ասել է, որ ավել քաշ ունեն:

Ակումբում պարտադիր պետք է լինի թիմային ճաշ: Մենյուից հեռացրել է ծանր սնունդն ու սենդվիչը: Արգելել է օգտագործել կետչուպ և մայոնեզ:

Սնունդի մեջ պետք է օգտագործվի հնարավորինս քիչ քանակի ձիթապտղի յուղ: Ֆուտբոլիստներին ավելի քիչ քանակով մրգային հյութ կտան, բայց միաժամանակ խորհուրդ է տվել շատ միրգ օգտագործել: