Գերմանիայի հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ դուրս եկավ հայտացուցակից

ՊՍԺ-ի և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը լքել է ընտրանու ճամբարը:

Բունդեսթիմի գլխավոր մարզիչ Հանս Ֆլիկը հայտնել, որ 28-ամյա ֆուտբոլիստը մկանի վնասվածքի պատճառով դուրս է մնացել հայտացուցակից և վերադարձել Փարիզ : Դրաքսլերը վերջին անգամ ազգային հավաքական էր հրավիրվել նախորդ տարի:

Գերմանիայի ընտրանու վերջին երկու մրցակիցները Մունդիալ 2022-ի որակավորման փուլում` Լիխտենշտեյնը և Հայաստանն են: