Կազեմիրո. Թոռներիս կպատմեմ, որ նրանց հետ եմ խաղացել

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն հիացմունքով է խոսել թիմակիցների` Տոնի Կրոսի և Լուկա Մոդրիչի մասին:

«Պարզապես ֆանտաստիկ է այսքան երկար տարի խաղալ աշխարհի ուժեղագույն ակումբում: Կարծում եմ, երբ ավարտեմ կարիերաս այդժամ կգիտակցեմ, թե ինչի եմ հասել:

Հիանալի է նաև այն, որ խաղում եմ Մոդրիչի և Կրոսի պես ֆուտբոլիստների կողքին: Ինձ համար մեծ արժեք է նրանց հետ այսքան երկար տարիներ խաղալը:

Թոռներիս կպատմեմ, որ խաղացել եմ 2 ֆանտաստիկ ֆուտբոլիստների` ֆուտբոլի 2 սյուների հետ»,- ասել է բրազիլացի ֆուտբոլիստը: