«Սևիլիայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը գնահատել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի խաղը:
«Այն, ինչ անում է Բենզեման երկար տարիներ պարզապես ֆանտաստիկ է: Նա միանգամայն կարող է ստանալ «Ոսկե գնդակը»: Նա միշտ մասնակցում է խոշոր մրցաշարերի:
Կարիմն արդեն երկար տարիներ խաղում է «Ռեալում», խփում է կարևոր գոլեր: Ռոնալդուից հետո նա է թիմի առաջատարը: Նա յուրահատուկ է: Ցանկանում եմ, որպեսզի նույն ոգով շարունակի, բայց ոչ մեր դեմ խաղերում»,- ասել է խորվաթ ֆուտբոլիստը beINSports-ին:
Ֆրանսիացի հարձակվողը հավակնում է նոյեմբերի 29-ին ստանալու «Ոսկե գնդակը»: