📷 Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստը ԵՎՐՈ-2020-ի բոնուսները տվել է բարեգործության

Ուկրաինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Անդրեյ Յարմոլենկոն ԵՎՐՈ-2020-ի համար ստացած ողջ բոնուսները ծախսել է բարեգործության վրա:

32-ամյա կիսապաշտպանը Ուկրաինայի ամենամեծ մանկական հիվանդանոցին է փոխանցել բժշկական սարքավորումներ:

« Ինչպես խոստացել էի, ողջ բոնուսները ուղարկել եմ բարեգործության»,-գրել է ֆուտբոլիստն իր ինստագրամյան էջում: