🎥 NBA. Յանիսը հաղթանակ պարգևեց չեմպիոնին Ֆիլադելֆիայի դեմ խաղում, այլ արդյունքներ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնությունում կայացավ հերթական խաղային օրը:

Գործող չեմպիոն «Միլուոկին» հյուրընկալվելիս 118:109 հաշվով առավելության հասավ «Ֆիլադելֆիա Սիքսերսի» նկատմամբ:

Խաղի արդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց հյուրերի հարձակվող Յանիս Անտետոկունպոն` 31 միավոր և 16 անդրադարձ: Սա «Միլուոկիի» 5–րդ հաղթանակն էր այս մրցաշրջանում: «Ֆիլադելֆիան» կրեց 4-րդ պարտությունը:

Մյուս հանդիպումների արդյունքները.

«Ատլանտա» -« Յուտա Ջազ» 98:110

«Պորտլենդ» -« Լոս-Անջելես Կլիպերս» 109:117