Բարսելոնայի նախկին պաշտպանը կարող է վերադառնալ Կատալոնիա

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեշը ցանկանում է վերդառնալ «կապտանռնագույնների» կազմ և այնտեղ ավարտել կարիերան:

Ֆուտբոլիստի և ակումբի միջև բանակցություններն արդեն սկսվել են, փոխանցում է լրագրող Նիկոլո Սկիրան:

Ըստ աղբյուրի, թիմի գլխավոր մարզիչ Չավին և ակումբի նախագահ Ժոան Լապորտան քննարկում են 38-ամյա պաշտպանի վերադարձը, որը կարող է փորձով կիսվել երիտասարդ ֆուտբոլիստների հետ:

Ալվեշը «Բարսելոնայի» կազմում հանդես է եկել 2008-16 թվականներին: Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է բրազիլական «Սան-Պաուլուն»: