Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է սպասվելիք «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության մասին:
«Այլևս այդքան չեմ մտածում «Ոսկե գնդակի» մասին: Դրա մասին մտքերը հաստատ չեն մեծացնի այն հաղթելու շանսերը: Ցանկանում եմ կենտրոնանլ այլ բաների վրա:
Հնարավոր է, ժամանակի մոտենալուն պես սկսեմ մտածել, բայց հիմա նոյեմբերի սկիզբն է` դեռ ժամանակ կա:
Իհարկե «Ոսկե գնդակը» հիանալի մրցանակ է, բայց մտածել դրա մասին պետք չէ: Ես բավականին անելիքներ ունեմ դրանից առաջ և հետո»,- ասել է լեհ հարձակվողը:
Մրցանակի հանձնման արարողությունը կկայանա նոյեմբերի 29-ին` Փարիզում: Լևանդովսկին հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկն է: