Հայտնի է, որքան ժամանակ բաց կթողնի Պոլ Պոգբան

«Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի գա 8-10 շաբաթ:

Ֆրանսիացի ֆուտբոլիստը ազդրի մկանի վնասվածք էր ստացել Ֆրանսիայի ընտրանու ճամբարում, որից հետո լքել էր հավաքը:

Ֆրանսիան Աշխարհի 2022 թվականի որակավորման փուլում պետք է հանդիպի Ղազախստանի և Ֆինլանդիայի հավաքականների հետ: