ԵՎՐՈ-2020. F խումբ
Գերմանիայի հավաքականը Մյունխենում խուսափեց պարտությունից Հունգարիայի հետ մրցավեճում: Հանդիպման 11-րդ րոպեին Սզալայն առաջ մղեց հունգարացիներին: 66-րդ րոպեին Հավերցը խփեց պատասխան գոլը, սակայն ընդամենը երկու րոպե անց հունգարացիները կրկին առաջ անցան հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Սչաֆերը: Թվում էր, թե ԵՎՐՈ-2020-ի գլխավոր սենսացիան է հասունանում, սակայն Գերմանացիները հաշվի հավասարակշռությունը կարողացան վերականգնել միայն հիմնական ժամանակից 6 րոպե առաջ: Գոլի հեղինակ դարձավ Գորեցկան: Այսպիսով, հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով և Գերմանիայի հավաքականը խմբում գրավելով 2-րդ տեղը դուրս եկավ փլեյ-օֆֆ:
Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: