Թուրք մրցավարը սխալմամբ ժամանակից շուտ է ավարտել հանդիպումը, այնուհետև ֆուտբոլիստներին հետ է կանչել լոգանքից

Թուրքիայի առաջնության 12-րդ տուրի «Գազիանտեպսպոր»- «Կասիմփաշա» հանդիպումը աչքի է ընկել զավեշտալի իրավիճակով:

Գլխավոր մրցավար Հալիզ Օզկյահիան խաղի հիմնական ժամանակին  ավելացրել է 9 րոպե, սակայն հանդիպման եզրափակիչ սուլիչը հնչել է այն պահին, երբ ցուցատախտակին վառվել է 94:15 րոպեն։ Ֆուտբոլիստները գնացել են հանդերձարաններ, մի քանիսն արդեն լոգանք են ընդունել, VAR համակարգը ամբողջությամբ անջատվել է,իսկ մարզադաշտի աշխատակիցներն ապամոնտաժել են դարպասաձողերից մեկը։

Որոշ ժամանակ անց մրցավարը հասկացել է իր սխալը և խնդրել է ֆուտբոլիստներին վերադառնալ ու ավարտել հանդիպումը: Խաղացողների լոգանքից վերադառնալու,VAR համակարգը գործարկելու և դարպասաձողը տեղադրելու վրա ծախսվել է 15-20 րոպե: Դրանից հետո խաղը վերսկսվել է, սակայն մնացած 5 րոպեների ընթացքում լուսատախտակի վրա հաշիվը չի փոխվել: