Անգլիական «Նյուքասլը» սկսել է կազմի ուժեղացման գործընթացը:
Newcastle World– փոխանցմամբ, «կաչաղակները» առաջարկով դիմել են Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Նիկլաս Զյուլեին:
Գերմանացի ֆուտբոլիստը ոչ միշտ է հայտնվում մյունխենյան ակումբի մեկնարկային կազմում, իսկ «Նյուքասլ» եկած նոր գումարները լավ պայմաններ կստեղծեն նրա տեղափոխության համար:
Անգլիական ակումբը Պրեմիեր լիգայում 11 խաղից հետո վաստակած 5 միավորով, գտնվում է նախավերջին հորիզոնականում: