Ռիո Ֆերդինանդ. Ֆուտբոլիստները նրանից չեն վախենում

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար պաշտպան Ռիո Ֆերդինանը խոսել է ակումբի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերի մասին.

«Հոգու խորքում ես միշտ թերահավատ եմ եղել, արդյոք Օլեն կկարողանա մեզ չեմպիոն դարձնել: Վստահ չէի, որ նա կարող է:

Հիմա նայելով ակումբի ելույթները հասկանում եմ` ճիշտ ժամանակն է մարզչի ղեկն այնպիսի մարդու փոխանցել, որը կարող է դա անել` չեմպիոնություն վերադարձնել:

Օլեն կարող էր գլուխը բարձր հեռանալ, քանի որ, երբ հետհայացք ենք գցում տեսնում ենք` նա ծանր ժամանակում գլխավորեց թիմը և այս մրցաշրջանից առաջ ամեն բան դրական էր:

Երբ նայում եմ «Յունայթեդի» խաղերը, ինձ թվում է, որ ֆուտբոլիստները չեն վախենում նրանից: Չեն ցանկանում վազել խաղադաշտում, նույնիսկ իրենք իրենց վնասում են:

Յուրաքանչյուր մարզիչ, որը հաղթում, կամ հաջողության է հասնում, իր մեջ ունի ինչ-որ բան, որը վախ է ներշնչում: Այդպիսին են Կլոպը, Տուխելը, Գվարդիոլան: Ես այսպիսի վախ չեմ տեսնում թիմում»,- ասել է անգլիացին իր պոդքաստում: