Չավի. Ես հույսեր եմ կապում նրա հետ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է թիմի հարձակվող Ուսման Դեմբելեի մասին:

«Եթե նա սկսի ավելի շատ աշխատել, ապա իր դիրքում կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Նա կարևոր խաղացող է ինձ համար: Հույս ունեմ, որ կհաղթահարի այս դժվար իրավիճակը` կապված վնասվածքների հետ և կմիանա թիմին:

Դեմբելեն հերթական վնասվածքը ստացել էր Չեմպիոնների լիգայի շրջանակում` Կիևի Դինամոյի հետ խաղում: Ապաքինման ժամկետները դեռևս հստակ չեն նշվում: