🎥 Ուեստբրուկի թրիփլ-դաբլը, Կարիի 50 միավորը հաղթանակներ բերեցին «Լեյկերսին» և « Գոլդեն Սթեյթին», այլ արդյունքներ

NBA-ում կայացավ հերթական խաղային օրը:

«Լոս-Անջելես Լեյկերսը» սեփական խաղահրապարակում օվերթայմում 126:123 հաշվով հաղթանակի հասավ «Շառլոտի» նկատմամբ: Տանտերերի խաղարկող Ռասել Ուեստբրուկի իր հաշվին թրիփլ-դաբլ գրանցեց` 17 միավոր, 12 անդրադարձ և 14 փոխանցում: Հյուրերից լավագույնը Լամելո Բոլն էր, որը ևս թրիփլ-դաբլով աչքի ընկավ` 25 միավոր, 15 անդրադարձ, 11 փոխանցում:

«Գոլդեն Սթեյթն» էլ տարավ 9-րդ հաղթանակը: Սթիվ Քերի սաները 127:113 հաշվով պարտության մատնեցին «Ատլանտա Հոքսին»: Տանտերերի առաջատար Ստեֆ Կարին հերթական փայլուն խաղն անցկացրեց` վաստակելով 50 միավոր: «Գոլդեն Սթեյթը» 10 խաղից հետո ունի 9 հաղթանակ, 1 պարտություն և միանձնյա գլխավորում է Արևմտյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակը:

Այլ արդյունքներ.

«Նյու Յորք Նիքս»- «Ֆիլադելֆիա» 103:96

«Բրուկլին»- «Չիկագո» 95:118

«Մինեսոտա»- «Մեմֆիս Գրիզլիս» 118:125

«Նյու Օրլեան»- «Դալաս» 92:108

«Մայամի»- «Դենվեր» 96:113

«Ֆինիքս Սանս»- «Սակրամենտո» 109:104