🎥 Յոկիչը տապալեց Մայամիի բասկետբոլիստին

NBA-ի խաղային օրվա «Դենվեր»- «Մայամի Հիթ» խաղի ժամանակ տեղի ունեցավ տհաճ իրավիճակ:

«Մայամիի» հարձակվող Մարկիֆ Մորիսը մտածված խախտեց խաղի կանոնները «Դենվերի» առաջատար Նիկոլա Յոկիչի նկատմամբ, որից հետո Յոկին ուսի հարվածով «Հիթի» բասկետբոլիստին տապալեց գետնին:

Մորիսին պադգարակով դուրս բերեցին խաղահրապարակից, այնուհետև «Մայամին» հայտարարեց , որ բասկետբոլիստը վզի վնասվածք է ստացել:

Այս միջադեպի պատճառով երկու մարզիկներն էլ ստացան 2-րդ աստիճանի ոչ սպորտային խախտում և հեռացվեցին: