Լիվերպուլը հետաքրքրված է Իսպանիայի հավաքականի կիսապաշտպանով

«Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել Իսպանիայի հավաքականի և «Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Միկել Մերինոյին:

«Կարմիրները» սկսեցին հետաքրքվել 25-ամյա կիսապաշտպանով այն ժամանակ, երբ Դորտմունդի «Բորուսիան» նշեց, որ չի պատրաստվում մերսիսադյան ակումբին վաճառել Ջուդ Բելինգեմին:

Մերինոն մինչ «Ռեալ Սոսիեդադ» տեղափոխվելը, հասցրել է հանդես գալ Անգլիայում: Իսպանացի կիսապաշտպանը 2017-18 թվականներին պաշտպանել է «Նյուքասլի» գույները` 24 խաղում դառնալով 1 գոլի հեղինակ: