Ջոկովիչ. Նա մոտ ապագայում կդառնա աշխարհի առաջին ռակետ

Սերբ թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը գովասանքի խոսքեր է ասել ռուս Դանիիլ Մեդվեդևի հասցեին:

«Դանիիլի հետ մրցելը բավականին բարդ է: Նա լավ մատուցում է, ինչպես նաև լավ շարժվում` իր հասակի համեմատ: Ներկա պահին նրա խաղը գրեթե անթերի է: Հիմա նա է իմ գլխավոր մրցակիցը:

Նա մոտ է աշխարհի առաջին ռակետ դառնալուն: Ես վստահ եմ, որ դա տեղի է ունենալու և ոչ ոք չի կարող ասել, թե նա արժանի չէ դրան:

Դանիիլը նոր սերնդի մեջ առաջինն է, որտեղ մրցում են այնպիսի թենիսիստներ, ինչպիսին են Զվերևը, Ցիցիպասը, Թիմն ու Ռուբլյովը»,- ասել է Ջոկովիչը «Փարիզի Մաստերսը » հաղթելուց հետո: