Յուվենթուսի պաշտպանը անգլիական գրանդի դիտակետում

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է Թուրինի «Յուվենթուսի» պաշտպան Մատյաս դե Լիխտի ծառայություններով:

Հոլանդացի պաշտպանն ինքը ցանկություն ունի հեռանալու «Յուվենթուսից» և խնդրել է գործակալ Մինո Ռայոլային նոր ակումբ փնտրել:

El Nacional-ի հաղորդմամբ 22-ամյա պաշտպանին իր կազմում ցանկանում է տեսնել «Մանչեսթեր Սիթին»:

Դե Լիխտի ծառայություններով հետաքրքրված է նաև կատալոնական «Բարսելոնան», սակայն նրանց ներկայիս ֆինանսական վիճակը թույլ չի տալիս պաշտոնական առաջարկություն կատարել: