Լյուիս Հեմիլթոն. Արեցի ամեն բան, ինչ կարող էի

Ֆորմուլա 1-ի Մեխիկոյի Գրան-Պրիի ժամանակ, աշխարհի 7-ակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը մեկնարկեց երկրորդ հորիզոնականից և ավարտեց նույն դիրքում` առաջ թողնելով գլխավոր մրցակից, Մաքս Ֆերստապենին:

Մրցարշավից հետո բրիտանացին կիսվել է կարծիքով.

«Շնորհավորում եմ Մաքսին հաղթանակի կապակցությամբ: Այս շաբաթ նրա մեքենան չափազանց արագ էր: Չկարողացանք ոչնչով հակադրել «Ռեդ Բուլին» և նրա մեքենաներին: Վերջում Սերխիո Պերեսը ճնշում էր ինձ, սակայն կարողացա պահպանել երկրորդ հորիզոնականը:

Արեցի ամեն բան, ինչ կարող էի, որպեսզի և փորձեմ հասնել Ֆերստապենին, և ինձնից հետ պահեմ Սերխիոյին: Առջևում դեռ կա 4 Գրան-Պրի և ոչինչ ավարտված չէ:

Մեխիկոյի Գրան-Պրիից հետո Ֆերստապենը 19 միավորի առավելություն ունի Հեմիլթոնի նկատմամբ: