Պիոլին և Միլանը մոտ են նոր պայմանագիր կնքելուն

«Միլանը» շարունակում է բանակցությունները ակումբի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Ռոսոներիները 56-ամյա մասնագետին նոր պայմանագիր են առաջարկել մինչև 2024 թվականը։

Պիոլիի աշխատավարձը տարեկան 2 միլիոն եվրոյից կբարձրանա մինչև 3 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի համար (գումարած բոնուսներ): Կողմերը բանակցությունների վերջնական փուլում են։

Այս պահին «Միլանը» «Նապոլիի» հետ միասին հավասար միավորներով գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը: 12-րդ տուրից հետո ռոսոներիներն ունեն 32 միավոր։