ԵՎՐՈ-2020. Բենզեման հավաքական վերադարձից հետո առաջին գոլն է խփում, Ռոնալդուն՝ նոր ռեկորդի հեղինակ (տեսանյութ)

ԵՎՐՈ-2020-ի խմբային փուլի երրորդ տուրի շրջանակում մրցում են Պորտուգալիան ու Ֆրանսիան:

Առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար է՝ 1-1: Կրիշտիանու Ռոնալդուի՝ 11 մետրից գոլին պատասխանել է Կարիմ Բենզեման՝ կրկին 11 մետրից:

Հավաքական վերադառնալուց հետո Բենզեման առաջին գոլն է խփում, իսկ Ռոնալդուն նոր ռեկորդ սահմանեց՝ Եվրոպայի ու Աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերում խփած գոլերի քանակով դառնալով առաջինը: Այժմ Ռոնալդուն իր անվան դիմաց ունի 20 գոլ, իսկ երկրորդ տեղում գտնվող Կլոզեն՝ 19-ը:

Ռոնալդուի գոլը՝ այստեղ:

Բենզեմայի գոլը՝ այստեղ:

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: