📷 Բրիտանական բրենդը, Մեսսիի հետ համագործակցությամբ, հագուստի նոր հավաքածու է թողարկել

Սքարբորոյում հիմնված նորաձևության ապրանքանիշը թողարկել է հագուստի նոր հավաքածու՝ Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսիի հետ համագործակցությամբ:

SikSilk-ի սեփականատերեր Բազ Գիլը, Դեյվիդ Թոմփսոնը և Սեմ Քեյը Examiner Live-ի հետ հարցազրույցում նշել են, որ տեսլական են ունեցել լրացնել նորաձևության շուկայում բացը՝ «աշխարհի մեծագույն մարզիկներից ոգեշնչված փողոցային նորաձևության ապրանքանիշով»:

Մեսսիի հետ բանակցությունները սկսվել են դեռ 2018 թվականի օգոստոսին։

Նշենք, որ այս ընկերությունը նախկինում համագործակցել էր նաև Դանի Ալվեշի հետ։