Ինտերի կիսապաշտպանը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ

«Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը միլանցիների հետ և ամռանը կլքի ակումբն՝ ազատ գործակալի կարգավիճակով։

Հիշեցնենք, որ խորվաթ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։

Ըստ Calciomercato-ի՝ Պերիշիչի ներկայացուցիչներն արդեն տեղեկացրել են «Ինտերին», որ խաղացողը մտադիր է ավելի շահավետ պայմանագիր կնքել մեկ այլ եվրոպական ակումբի հետ։

Պերիշիչը 32 տարեկան է, այս մրցաշրջանում նա մասնակցել է 13 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է երկու գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ «Ինտերը» 11-րդ տուրից հետո 24 միավորով զբաղեցնում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: