Մենք պետք է նայենք հայելու մեջ և հասկանանք՝ ինչն ենք սխալ անում․ Ֆերնանդեշ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը կիսվել է ԱՊԼ-ում «Մանչեսթեր Սիթիից» կրած 0-2 հաշվով պարտությունից հետո իր կարծիքով։

«Մենք պետք է ավելի քիչ խոսենք և ավելի շատ գործենք: Ես միշտ նույն բանն եմ ասում՝ մենք պետք է փոխվենք, սա շատ ու շատ անգամ է կրկնվել։ Մեր արած աշխատանքը բավարար չէր։

Եթե ​​ուզում ենք նրանց  հավասար լինել, պետք է ավելին անենք։ Հիմա հասկացնաք, որ մենք նույն հարթության վրա չենք։ Յուրաքանչյուր ոք պետք է նայի ինքն իրեն. մենք պետք է նայենք հայելու մեջ և հասկանանք՝ ինչն ենք սխալ անում:

Դուք չեք կարող փոխել ուրիշի բնավորությունը: Դուք պետք է նայեք ինքներդ ձեզ և հասկանաք, թե կոնկրետ ինչում կարող եք ավելացնել»,- ասել է Բրունոն Sky Sports-ի եթերում: