Հայտնի է՝ երբ և որ ակումբում կավարտի կարիերան Կրոսը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը ծրագրում է խաղակոշիկները մեխից կախել 2023 թվականին։

Հենց այդ ժամանակ կավարտվի նրա պայմանագիրը «սերուցքայինների» հետ։ Այդ մասին հայտնել է Կրոսի գործակալը, հաղորդում է Todofichajes-ը։

Ներկայիս աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու պահին Կրոսը կլինի 33 տարեկան։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գերմանացի ֆուտբոլիտի ծառայություններով հետաքրքրված են Լիգա 1-ում, մասնավորապես, ՊՍԺ-ն ցանկանում է պայմանագիր առաջարկել ֆուտբոլիստին։ Իր հերթին լրագորղ Նիկոլո Շիրան հայտնում է, որ մադրիդյան ակումբը ևս նախատեսում է նոր պայմանագիր առաջարկել Կրոսին։