NHL. Խաղային օրվա արդյունքները

NHL-ում տեղի ունեցան խաղային օրվա հերթական հանդիպումները։

«Վիննիպեգը» սեփական հարկի տակ 5-1 հաշվով հաղթեց «Չիկագոյին»։ «Էդմոնտոնը» գերլարված խաղում միայն օվերթայմում կարողացավ «կոտրել» «Ռեյնջերսի» դիմադրությունը՝ 6-5։

«Անահեյմը» 3-1 հաշվով առավելության հասավ «Արիզոնայի» նկատմամբ։ «Լոս Անջելեսը» օվերթայմում 3-2 հաշվով հաղթեց «Նյու Ջերսիին»։ Նույն հաշվով «Նեյշվիլը» արտագնա հաղթանակ տարավ «Վանկուվերի» նկատմամբ։

Խաղային օրվա վերջին հանդիպումը տեղի կունենա այսօր երեկոյան՝ ժամը 22։00-ին։ «Օտտավան» սեփական հարկի տակ կմրցի «Տամպայի» հետ։