Գատուզոյի գործակալն անդրադարձել է մարզչի՝ Սպարտակը գլխավորելու մասին լուրերին

Իտալացի մասնագետ Ջենարո Գատուզոյի գործակալ Անդրեա Դ’ Ամիկոն անդրադարձել է մարզչի՝ Մոսկվայի «Սպարտակը» գլխավորելու մասին լուրերին։

«Խոսակցություններ են հասել, իբր ռուսական ակումբը Գատուզոյին առաջարկել է երեք տարվա պայմանագիր։ Ես այդ մասին ոչինչ չգիտեմ, ինձ հետ ոչ ոք չի կապնվել մասնագետի հարցով»- նշել է Դ’ Ամիկոն։

Ավելի վաղ ռուսական մի շարք լրատվականներ գրել էին, որ մայրաքաղաքային ակումբի ղեկավարությունը 43-ամյա մասնագետին առաջարկել է երեք տարվա պայմանագիր։